Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Մեկը չասաց, որ դրոշը սփռոց չէ

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Մեկը չասաց, որ դրոշը սփռոց չէ
21.09.2014 | 11:56

Վատ չի, գիտե՞ս, երբ Հայաստանում արդեն 5-րդ համաժողովն է կազմակերպվում: Ողջ Սփյուռքից ժամանում են հայտնի ու անհայտ հայ մարդիկ, գործարարներ ու մտավորականներ, գիտնականներ ու կուսակցականներ, ջհանդամը, թե միլիոնների հետ կապված չեն այդ միջոցառումները: Ճառեր, կոչեր, շնորհակալական խոսքեր, բայց դե, ինչպե՞ս ասես ջհանդամը, երբ նույն Ազգային ժողովի բակում, երբ մարդիկ ճաղավանդակներից ներս էին նայում, տեսնում էին մարդկանց, ովքեր «ապրում» են, իսկ ԱԺ բակից դուրս մարդիկ կանգնած նայում էին ու չէին հասկանում, ինչ է տեղի ունենում սեղանների շուրջ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն դրոշ-սփռոցների վրա: Մեկը չասաց, որ դրոշը սփռոց չէ: Անցորդներից մեկը ասաց՝ նայի, նայի, իբր եկել են մեր հոգսը թեթևացնեն, բայց դու մի ասա, եկել են կշտանան: Լավ, ասենք ժամանեցիք Հայաստան, տեսաք, թե ինչ է կատարվում այստեղ, խոսեցիք, քննարկեցիք, այցելեցիք Ծիծեռնակաբերդ. այստեղ պետք է ասեմ՝ հետո՞: Հետո ի՞նչ կա չկա...
Լավ է, գիտե՞ս, վատ չէ, որ հավաքվում են մարդիկ, շփվում, զրուցում, բայց դա ինչ է տալու մեզ: Մեզ այսօր օգնություն է հարկավո՛ր, պարոնայք, համախմբվել է պետք և Հայաստանը ազատագրել է պետք ներքին թշնամուց, թե չէ, ով էլ ասես, միլիոնները գրպանում, ինչ ասես կկազմակերպի, գովազդն էլ՝ ինչպես որ հարկն է, ու կասեն, գործը կատարված է՝ ով աչք ունի, թող տեսնի: Մենք ունենք աչք, պարոնա՛յք, ուղղակի սխալ եք ընտրել ձեր դերը:

Դիտվել է՝ 2832

Մեկնաբանություններ